100 տոննա ոսկի` Մեծ Բրիտանիայից Լեհաստան, այն էլ՝ գաղտնի

Լեհաստանի ազգային բանկը (NBP) գաղտնի օպերացիայի շրջանակներում իր պահուստներից երկիր է ներկրել մոտ 100 տոննա ոսկի, որոնք պահվում էին Անգլիայի Բանկում

Լեհաստանի ազգային բանկը (NBP) գաղտնի օպերացիայի շրջանակներում իր պահուստներից երկիր է ներկրել մոտ 100 տոննա ոսկի, որոնք պահվում էին Անգլիայի Բանկում: Այս մասին հաղորդում է RMF24 կայքը: Ոսկու ձուլակտորները նոյեմբերի ընթացքում ինքնաթիռներով, գաղտնի կերպով, Լեհաստան են հասցվել:

Լեհաստանի Ազգային բանկի նախագահը հայտարարել է, որ երկրում հիմա այնքան ոսկի կա, որքան մյուս արդյունաբերական և քաղաքակիրթ երկրներում:

Լեհական ոսկին Մեծ Բրիտանիա էր տեղափոխվել 1939 թվականին, նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելը, անվտանգության նկատառումներից ելնելով: Այն մինչ օրս պահվում էր այնտեղ: