Ինչ չի կարելի ուտել նախաճաշին

Սննդաբանները խորհուրդ են տալիս

Ավստրալացի սննդաբան Սյուզի Բարելը հայտնել է, թե ինչ մթերքներ չի կարելի ուտել նախաճաշին և թե որոնք այն առավել օգտակար կդարձնեն:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, մասնագետի խոսքով՝ նախաճաշի համար պիտանի չէ պիտա հացը, որը մինչև 80 գրամ ածխաջրեր է պարունակում և բարձրացնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Ըստ Բարելի՝ դա վատագույնն է, որ կարելի է ընտրել նախաճաշի համար, տեղեկացնում է tert.am-ը:

Մյուս վնասակար մթերքը քաղցր խրթխրթան փաթիլներն են: Սննդաբանը նշել է, որ դրանք երեխաների կողմից շատ սիրված են: Նրա խոսքով՝ այդ հացահատիկային փաթիլներում շատ քիչ են սննդային մանրաթելերը, և դրանցով հնարավոր չէ երկար կուշտ մնալ: Բացի այդ, երեխաներն այդ փաթիլներն օգտագործելով սովորում են առավոտյան քաղցր ուտելուն:

Մասնագետը խորհուրդ է տվել առավոտյան սնվել վարսակի փաթիլներից, մեղրից և ընկուզեղենից բաղկացած նախաճաշով և ոչ քաղցր տեսակի այլ փաթիլներով: Դրանց կարելի է մեղր և հատապտուղ ավելացնել:

Բացի այդ, ըստ սննդաբանի՝ նախաճաշի լավ տարբերակ է ձվածեղը՝ բանջարեղենով և խոզապուխտով, որը կարելի է ուտել ամբողջական հացահատիկի ալյուրից պատրաստված հացով: