Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի է ունեցել տրանսգերդերների երթ, որի ընթացքում ոստիկանության կողմից ձերբակալվել են 6 ուլտրաաջ: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկիե նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ ակցիային մասնակցել են ավանդական ընտանեկան արժեքների կողմնակիցներ, որոնք փորձել են խանգարել ակցիայի անցկացումը:
Տեղի ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ միջոցառման հակառակորդները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան՝ խանգարելու համար երթի անցկացումը, և իրավապահների հետ ծեծկռտուք են սարքել:
Նոյեմբերի 20-ին նշվում է Տրանսգենդերների հիշատակի միջազգային օրը, որի կապակցությամբ ակցիան կայացել էր ավելի վաղ տրված հայտի հիման վրա:
0Comments