Միությունը զորություն է. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ

ա

Նոյեմբերի 19

Այս խոստման իրականացումը պահանջեք Ինձնից: Քանի որ իսկապես, երբ Իմ հետևորդներից երկու հոգի միասին են, Ես նրանց մեջ Երրորդն եմ: Աշխատեք չսահմանափակել հնարավորությունը Իմ Այս Խոստումի:

Երբ դուք Իմ Անունով մի տեղ եք հավաքված միակամ, միացած իրար հետ Իմ Հոգու կապերով՝ այդտեղ, այդ ժամին Ես ձեզ հետ եմ: Ես ձեզ հետ եմ ոչ միայն, երբ Ինձ եք գալիս ողջունելու և լսելու Իմ Ձայնը, այլ՝ ամեն ժամ, որտեղ էլ, որ լինեք:

Հապա մտածեք, թե ինչ է նշանակում այսօրինակ Ուժը: Երբ երկու հոգի միանում են Ինձ ծառայելու համար, նրանք մեծ զորություն ստանալու գաղտնիքին են տիրապետում: