Իմ Հոգով

Վստահեք Ինձ, անսահման հավատ ունեցեք Իմ նկատմամբ, և արդյունքը շուտով պիտի տեսնեք և տեսնելով՝ փառք պիտի տաք Ինձ

ա

Նոյեմբերի 16

Մարդիկ հակված են մտածելու, որ Իմ Հրաշագործ Զորությունը միայն մի անգամ է ժամանակի մեջ գործադրվել:

Բայց այդպես չէ իրականում:

Քանի որ երբ մի որևէ տեղ մի որևէ մարդ վստահել է Ինձ իր ողջ հոգով և Ինձ է թողել օրերի ու ժամերի նախընտրությունը, այդժամ Իմ Հոգու Զորությունը ի հայտ է եկել այնքան սքանչելի ու բացահայտ, որքան Իմ՝ Երկրի վրա եղած ժամանակ, որքան եղել է առաքյալներին բանտերից ազատելու, նրանց միջոցով բժշկություն կամ այլ հրաշքներ կատարելու ժամանակ:

Վստահեք Ինձ: Անսահման հավատ ունեցեք Իմ նկատմամբ, և արդյունքը շուտով պիտի տեսնեք և տեսնելով՝ փառք պիտի տաք Ինձ: Հիշեք և հաճախ ասեք դուք ձեզ. «Ո՛չ զորությամբ, ո՛չ կարողությամբ, այլ Իմ Հոգով,-ասում է Տերը»:

Գործադրեք այս զորավոր թելադրանքները ձեր առօրյա կյանքի մեջ և կտեսնեք, որ ձեր օգնությունն ու փրկությունն ապահովված է: