Վենետիկի քաղաքապետը քաղաքին օգնության կոչ է արել

Նա ասել է, որ կարիք կա ջրհեղեղից հետո սիրելի քաղաքի պայծառությունը վերադարձնելու

v

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն թվիթերյան իր էջում դիմել է բոլոր մտահոգ մարդկանց և օգնություն խնդրել ջրհեղեղից հետո քաղաքը վերականգնելու համար:

«Վենետիկն ամբողջ Իտալիայի հպարտությունն է, այն բոլորի ժառանգությունն է, եզակի է աշխարհում: Ձեր օգնության շնորհիվ քաղաքը կվերադարձնի իր պայծառությանը»-գրել է քաղաքապետը և մանրամասնել, թե որտեղ կարելի է փոխանցել նվիրատվությունները:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբեր ամսին Վենետիկում սարսափելի ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի արդյունքում ջրի տակ է անցել զբոսաշրջիկների կողմից սիրված Սեն-Մարկոյի հրապարակը, այժմ այն փակ է այցելուների համար: Աղետի արդյունքում զոհվել է երկու մարդ։