Գիտնականները մշակել են օդից օղի ստանալու տեխնոլոգիա

Գործընթացն օգտագործում է նույն սկզբունքները, ինչ եւ ֆոտոսինթեզը բույսերում, բայց դա ավելի արդյունավետ է անում

Առաջընթացը տեղում չի դոփում. գիտնականները սովորել են օղի ստանալ առանց ցորենի եւ խմորիչի, այլ պարզապես ջրից ու օդից։ Սթարթապի հեղինակը Air Co ընկերության տեխնիկական տնօրեն Սթաֆորդ Շիհանն է, տեղեկացնում է Life-ը։

Տեխնոլոգիան այն է, որ ածխածինը էլեկտրականության օգնությամբ վերածում են էթանոլի։ Հետո դրանից ստանում են ալկոհոլային ըմպելիք։

«Գործընթացն օգտագործում է նույն սկզբունքները, ինչ եւ ֆոտոսինթեզը բույսերում, բայց դա ավելի արդյունավետ է անում»,- Շիհանին մեջբերում է «Պոպուլյար մեխանիկա» ամսագիրը։

Այդպիսի արտադրությանը պետք չեն հսկայական ցանքատարածություններ, պետք չեն թորման եւ ֆերմենտացիայի բարդ տեխնոլոգիաներ, ավելին, այդ տեխնոլոգիան ածխածնաստեղծամերժ է, այսինքն՝ այն կլանում է ածխածինը շրջակա միջավայրից՝ դրանով իսկ մաքրելով օդը։

«Օդից օղի ստացող» մեքենան տեղադրվում է սովորական ննջարանում եւ կատարում նույն գործառույթը, ինչ եւ ավանդական թորման համակարգը, բայց առանց վնասակար ազդեցության շրջակա միջավայրի վրա։ Միեւնույն ժամանակ, այն նաեւ աշխատում է արեւային էներգիայով։

Այժմ Air Co-ի օղին հասանելի է միայն Նյու Յորքի մի քանի խանութներում։ Բայց ընկերությունն արդեն հավակնոտ ծրագրեր ունի շուկան էկոլոգիապես մաքուր ալկոհոլով ողողելու առումով։