Հայտնի են աշխարհի լավագույն լողափերը

Առաջին տասնյակում են նաև Սեյշելյան կղզիների Անս Սուրս դ'Արժանը, Թաիլանդի Մայա նեղուցի լողափը

Կանադայում խոշորագույն Flight Network տուրգործակալությունը կազմել է աշխարհի լավագույն 10 լողափերի ցանկը, հաղորդում է The Sun-ը:

Ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Հունաստանի Զակինթոս կղզու Խորտակված նավերի լողափը (Shipwreck) : Երկրորդ տեղում Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Սպիտակ լողափն է (Whitehaven Beach), իսկ երրորդ տեղում՝ Ֆիլիպինների Էլ ՆԻդոյի Թաքնված լողափն է (Hidden Beach):

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բրազիլիայի Պերնամբուկու նահանգի Պրայա դո Սանչոն է, 5-րդը՝ Մեքսիկայի Տուլում լողափը: 6-րդ տեղում է բրիտանական Գրեյս Բեյ լողափն է, 7-րդը՝ Ճամայկայի «Seven Mile» լողափը:

Առաջին տասնյակում են նաեւ Սեյշելյան կղզիների Անս Սուրս դ'Արժանը, Թաիլանդի Մայա նեղուցի լողափը եւ Կուբայի Վարադերոն: