ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, այսօր մասնակցում է Բաթումի «Հիլթոն» հյուրանոցում անկացվող պաշտպանության և անվտանգության խնդիրներին վերաբերող խորհրդաժողովին:
Խորհրադաժողովից առաջ, սակայն, տարհանման ազդանշան է միացել, ինչի պատճառով մասնակիցները լքել են խորհրդակցությունների դահլիճը:
Ավելի ուշ «Հիլթոն» հյուրանոցի վարչակազմը հայտնել է, որ ահազանգը խոհանոցի ծխի պատճառով է եղել, իսկ ներսում մնալն ավելի անվտանգ է:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ:
0Comments