Աստված կպայքարի ձեզ համար

Բացի Քրիստոսից՝ ոչ մեկը ձեր կողմից չի

 

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ձեր հոգու համար պատերազմ է գնում: Դավիթն ասում է «Պանծացնում եմ քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ և չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս» (Սղ 29:1):

Փոքր տարիքում հիվանդացել էք, բայց ձեզ վնաս չի եղել, կախվածություններ էք ունեցել, բայց դրանք ձեզ չեն վերջացրել, փորձանքների էք եկել, բայց ազատվել էք: Ո՞վ է պայքարել ձեզ համար, ու՞մ իշխանությամբ է, որ թշնամիները չեն կարողացել չարախնդան ձեր վրա:

Տերը չի թողել, որովհետև գործ ունի ձեր հետ, նպատակ ունի ձեզ համար: Եթե դուք ձեր սրտում Քրիստոսին ընդունեք, որպես ձեր Տեր և հետևեք իրեն՝ պահելով իր պատվիրանները, ապա ձեզ ոչ մի վատ բան չի պատահի:

Աստված կպայքարի ձեր համար: Ու ոչ մի մարդ, ինչ իշխանությամբ էլ նա գա, չի կարող ձեզ վնասել: Ուրացեք ձեր անձը, վերցրեք ձեր խաչը մշտապես ու գնացեք Քրիստոսի հետևից (Ղկ. 9:23): Ուրիշ Տեր չկա: Բացի Քրիստոսից ոչ մեկը ձեր կողմից չի»: