Անջելինա Ջոլիին «Հավերժների» նկարահանումից տարահանել են ականի մասին հաղորդման պատճառով

Ականը դրվել էր, ամենայն հավանականությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Անջելինա Ջոլիին եւ «Գահերի խաղի» աստղ Ռիչարդ Մեդենին տարահանել են Կանարյան կղզիներում «Հավերժները» ֆիլմի նկարահանումներից՝ գտնված չպայթած ականի պատճառով: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

«Հայտնի չէ, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե արկը չհայտնաբերեին: Բարեբախտաբար, բոլորին ժամանակին տեղափոխել են անվտանգ վայր, իսկ փորձագետները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ»,- պատմել է աղբյուրը հրատարակությանը:

Ականը դրվել էր, ամենայն հավանականությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: «Հավերժներում» նաեւ նարահանվում են Սալմա Հայեկը եւ Քիթ Հարինգթոնը: Պլանավորված է, որ կինոնկարն Էկրան կբարձրանա 2020 թվականի նոյեմբերին: