Հեռախոսները մի քանի անգամ ավելի կեղտոտ են, քան զուգարանի նստատեղը

Զուգարանի նստատեղին կա 220 կենդանի մանրէ, մինչդեռ բջջային հեռախոսի դեպքում այդ ցուցանիշը հասել է 1.479-ի
Live24.am-ը ներկայացնում է

1

Initial Washroom Hygiene մասնագետների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեծերի ու փոքրերի կողմից ամեն օր օգտագործվող և առօրյայում անփոխարինելի դարձած բջջային հեռախոսներն իրականում յոթ անգամ ավելի կեղտոտ են, քան զուգարանի նստատեղը:

Daily Mail-ի փոխանցմամբ առավել շատ քանակությամբ բակտերիաներ կան այն սմարթֆոնների վրա, որոնք կաշվե պատյանի մեջ են: Մինչդեռ պլաստիկ պատյաններով հեռախոսները պակաս կեղտոտ են:

Initial Washroom Hygiene-ի անցկացրած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ միջինում զուգարանի նստատեղին կա 220 կենդանի մանրէ, մինչդեռ բջջային հեռախոսի դեպքում այդ ցուցանիշը հասել է 1.479-ի:

Ուսումնասիրությանը մասնակցած 2.000 հոգու 40%-ը խոստովանել է, որ զուգարան գնալիս իր հետ է տանում հեռախոսը, սակայն նրանց միայն 20%-ն է դուրս գալուց հետո մանրէազերծում բջջային սարքը: