Լայնեզր գլխարկ, կարմիր վերարկու․ Արմինկայի ոճային աշնանային կերպարը

Սիրված երգչուհին կրում է սպիտակ հագուստ, նույն երանգի լայնեզր գլխարկ, իսկ կերպարն ամբողջացնում է կարմիր, մորթե վերարկու

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է աշնանային, ոճային։ Սիրված երգչուհին կրում է սպիտակ հագուստ, նույն երանգի լայնեզր գլխարկ, իսկ կերպարն ամբողջացնում է կարմիր, մորթե վերարկու։ Երգչուհին վառ շպարով է։ Հրապարակմանը կից նա դիմելով երկրպագուներին գրել է․ «Այո՜, մեծամասնությունը ճիշտ գուշակեց․ մենք տեսահոլովակ ենք նկարահանել․․․ սպասե՜ք»։

Ավելի վաղ Արմինկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երեւանի շենքերի ֆոնին։ Սիրված երգչուհին կրում էր ոճային հագուստ․ սպիտակ տաբատ եւ վերնաշապիկ։ Ոճային կերպարն ամբողջոցրել էին արծաթափայլ բարձրակրունկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Սա Երեւանն է․․․ Շարունակեք»: