18-ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվելով՝ հայտնվել է ձորակում

Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Երեկ՝ նոյմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դիանա Ղ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բյուրական համայնքի վարչական տարածքում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով Դիանա Ղ․-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Կորյուն Ղ․-ն, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Լևոն Ն․-ն մարմնական վնսավածքներով տեղափոխվել են հիվանդանոց՝ Դիանա Ղ․-ն՝ «Աշտարակ», Կորյուն Ղ․-ն՝ «Արմենիա», իսկ Լևոն Ն․-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ։ Նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գուրգեն Օ․-ն, որը բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարից։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները, հետաքննիչի կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի դատախազի հանձնարարականով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ ավագ քննիչի կողմից նախաքննություն է սկսվել։ Վարորդ Դիանա Ղ․-ն սովորում է Երևանի պետական ժհամալսարանում, իսկ վիրավորներից Կորյուն Ղ․-ն և Լևոն Ն․-ն աշխատում են «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես ավիադիսպետչերներ։