Պատգամավորն արտասվել է, երբ իմացել է, որ նախագծում իր առաջարկները տեղ չեն գտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գիտեք, ես այնպիսի զգացողություն ունեմ, որ տեղի է ունենում ինչ-որ ծաղրանք »,-ասել է Սկորոխոդը, հազիվ զսպելով արցունքները

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը լաց է եղել այն բանից հետո, երբ լիագումարը նիստում չեն քննարկել գազի մատակարարման վերաբերյալ օրինագծում իր առաջարկած փոփոխությունները։ Այս մասին հայտնում է Life-ը։

«Գիտեք, ես այնպիսի զգացողություն ունեմ, որ տեղի է ունենում ինչ-որ ծաղրանք։ Երեկ հանձնաժողովում մենք որոշակի համաձայնության եկանք։ Այսօր, երբ ես վերընթերցեցի ամբողջ տեքստը, այդ պայմանավորվածությունները չպահպանվեցին: Ի՞նչ վերաբերմունք է սա»,-ասել է Սկորոխոդը, հազիվ զսպելով արցունքները։