37 միլիոն 964 հազար դրամ վարչապետի աշխատակազմին

Ինչպես նշվում է` Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում առկա չեն տեսչական մարմնում բնականոն աշխատանքի համար բավարար քանակով վարչական սարքավորումներ

Գործադիրի այսօրվա նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման (մեքենաներ և սարքավորումներ, արտադրական ու տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ) նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացնել 37 միլիոն 964 հազար դրամ:

Ինչպես նշվում է` Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային ստորաբաժանումներում առկա չեն տեսչական մարմնում բնականոն աշխատանքի ապահովման համար բավարար քանակով վարչական սարքավորումներ՝ համակարգչային տեխնիկա, գրասենյակային գույք, համապատասխան հեռախոսներ, իսկ հաշվեկշռում հաշվառված գույքն ու սարքավորումները ունեն ֆիզիկական և բարոյական մաշվածություն: