ԱՄՆ-ում ցմահ բանտարկյալին սխալմամբ ազատ են արձակել բանտից

Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ իշխանությունները գործի են դրել բոլոր ռեսուրսները 31-ամյա դատապարտյալին գտնելու համար

Բռնաբարության համար ցմահ դատապարտված բանտարկյալը «սխալմամբ» ազատության մեջ է հայտնվել ամերիկյան Ջորջիա նահանգում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Fox հեռուստաալիքին։

Ջորջիա նահանգի ուղղիչ հաստատության դեպարտամենտը տեղեկացրել է, որ բանտարկյալ Թոնի Մայքոն Մունոս-Մենդեսը (Tony Maycon Munoz-Mendez) «սխալմամբ ազատ է արձակվել» հոկտեմբերի 25-ին Ռեյդսվիլ քաղաքի պետական բանտից։

Նշվում է, որ Մունոս-Մենդեսը բանտ է ուղարկվել բռնաբարության համար, որը կատարել է 2012-ին, եւ մանկահասակներին պղծելու եւ բռնաբարելու համար 2010 թվականին։

Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ իշխանությունները գործի են դրել բոլոր ռեսուրսները  31-ամյա դատապարտյալին գտնելու համար։