Օրական մեկ անգամ ավոկադոյի օգտագործումը նվազեցնում է օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը, իր հերթին, նվազեցնում է դրա հետ կապված սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Նման եզրակացության են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտանականները:
EurekAlert!-ի հաղորդմամբ՝ գիտնականները հետազոտություններ են անցկացրել ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ տառապող 45 մարդու մասնակցությամբ: Փորձի սկզբում կամավորները պահպանել են ճարպերի եւ ածխաջրերի մեծ քանակությամբ երկշաբաթյա դիետա, որից հետո անցել են ճարպերի ցածր պարունակությամբ նմանատիպ դիետայի՝ դրան ավելացնելով օրական մեկ ավոկադո:
5 շաբաթ անց հետազոտության մասնակիցները, որոնք ավոկադո են օգտագործել, ունեցել են լիպոպրոտեինների ամենացածր մակարդակը: Բացի այդ, նրանց օրգանիզմում բարձր է եղել լյուտեին հակաօքսիդանտի պարունակությունը:
0Comments