Աղջիկը ստացել է օվկիանոս նետած շշի մեջ գրված նամակի պատասխանը

Նշվում է, որ շիշը հայտնվել է Գոլֆստրիմում, որը հոսում է Հյուսիսային Ամերիկայի ափերի նեղ երկայնքով, որից հետո ուղեւորվել է դեպի արեւելք՝ դեպի Մեծ Բրիտանիա

ԱՄՆ բնակչուհին ստացել է շշի մեջ գրված նամակի պատասխանը: Աղջիկը շիշը նետել էր Ատլանտյան օվկիանոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Northjersey.com-ին:

Հոլի Ռոմանեկը ընտանիքի հետ մեկնել է Նյու Ջերսի նահանգի Սենդի Հուք քաղաք: Նա որոշել է նամակ ուղարկել սուրճի դատարկ շշի մեջ: Ռոմանեկը նամակ է գրել, այն տեղադրել տարրայի մեջ եւ նետել ջուրը:

Նամակի մեջ աղջիկը նշել է հավանական հասցեատիրոջը՝ խնդրելով նամակը հայտնաբերելու դեպքում պատասխանել իր էլեկտրոնային հասցեին: Երկու ամիս անց աղջիկը ստացել է իր նամակի պատասխանը: նամակը գտել է մի տղամարդ, որը շիշը հայտնաբերել է Նյուֆաունդլենդ կղզում: Պարզվել է, որ նամակն անցել է 1885 կմ:

Նշվում է, որ շիշը հայտնվել է Գոլֆստրիմում, որը հոսում է Հյուսիսային Ամերիկայի ափերի նեղ երկայնքով, որից հետո ուղեւորվել է դեպի արեւելք՝ դեպի Մեծ Բրիտանիա: