Ռուսաստանում կինը վնասել է 5 ամսական երեխայի աչքերը ամուսնուց վրեժ լուծելու համար

Ներկայումս երեխան գտնվում է հիվանդանոցում

Խակասիայի Խանրապետության Քննչական կոմիտեի գլխամասի կայքում հաղորդվում է Տաշտիպ գյուղի 36-ամյա բնակչուհու նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին «առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու » հոդվածի հատկանիշներով, հաղորդում է «ՄԿ»-ը:

Հետաքննությանը հաջողվել է պարզել, որ կինը վիճել էր ամուսնու հետ խանդի հողի վրա: Հույզերի պոռթքման ժամանակ ամուսնուն զայրացնելու համար նա որոշել է վնասել հնգամսյա որդուն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մայրը «վնասել է երեխայի երկու աչքերը»:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ: Ներկայումս երեխան գտնվում է հիվանդանոցում: Մայրը ձերբակալված է: Առաջիկայում կորոշվի նրա խափանման միջոցը: Հետաքննիչները շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները: