Մեղրամիս․ Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի սիրառատ լուսանկարը՝ լողավազանից

Երբ սիրո ուժը հաղթահարում է սերը դեպի իշխանությունը, աշխարհը դառնում է խաղաղ

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամուսնու՝ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը գտնվում է լողավազանում։ Նրանք մեղմ գրկախառնված են, իսկ սիրառատ լուսանկարին կից Սոֆյան ալգերեն լեզվով գրել է․ «Երբ սիրո ուժը հաղթահարում է սերը դեպի իշխանությունը, աշխարհը դառնում է խաղաղ»։

Ռոմանտիկ լուսանկարը տեղադրվել էր գեղեցիկ զույգի Instagram-յան էջերում։ Հմայիչ դերասանուհին կարեւոր օրվա համար գեղեցիկ զգեստ էր ընտրել եւ նուրբ շպար։ Հրապարակված կադրում զույգը մեղմ գրկախառնված էր։ Սոֆյան մեկնաբանությունների հատվածում սրտիկի տեսքով սմայլիկ էրօգտագործել, իսկ հետեւորդները նշել էին, որ զույգը շատ գեղեցիկ է եւ բարեմաղթանքեր են հղել։ «Ինչ սիրուն եք ու լիարժեք»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհի Օլյա Հակոբյանը։