Ջինսե կիսատաբատ, ճերմակ վերնաշապիկ․ Լիլիթ Բաբասյանի սպորտային կերպարը

 Կադրին կից սննդաբանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Չկողմնորոշվեցի՝ 1, 2, թե՞ 3

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկարներ է հրապարակել՝ իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով ամառային գրավիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է ճերմակ վերնաշապիկ, ջինսե, կարճ կիսատաբատ եւ ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկներն ու փոքրիկ թրենդային պայուսակը։  Կադրին կից սննդաբանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Չկողմնորոշվեցի՝ 1, 2, թե՞ 3»։

Հիշեցնենք,որ ավելի վաղ հրապարակված կադրում Լիլիթն ընկերուհու՝ Անահիտ Սիմոնյանի հետ էր, նա կրում էր սեւ, լայն փողքերով տաբատ եւ տոպ, որը բաց րէ ուսերի հատվածում։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում գրել էր. «Վերջին 4 տարվա ընթացքում ես այսպիսի հանգիստ չէի ունեցել»,- Ամերիկայի Միացյալ Նահանգներում արված լուսանկարը մակագրել էր նա։