Չեչնիայում բացատրել են Կադիրովի զարմիկի կողմից մարդկանց տանջելու վերաբերյալ տեսանյութի տարածումը

Դա արվել է, որպեսզի «ժողովրդին ցույց տան, որ Ռամզան Կադիրովի շրջապատում չեն կարող լինել դավաճաններ, և եթե Կադիրովի մերձավորներից ինչ-որ մեկին պատժում են, դա անում են մարդկանց կարիքների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար»

Չեչնիայում մեկնաբանել են հրապարակված տեսանյութը, որում հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի զարմիկ, Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովը տանջում է մարդկանց: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

Նշվում է, որ տեսանյութի հրապարակումը համաձայնեցվել է Չեչնիայի նախագահի հետ: Դա արվել է, որպեսզի «ժողովրդին ցույց տան, որ Ռամզան Կադիրովի շրջապատում չեն կարող լինել դավաճաններ, և եթե Կադիրովի մերձավորներից ինչ-որ մեկին պատժում են, դա անում են մարդկանց կարիքների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար»: Այս մասին նշել է Կադիրովի մամուլի խոսնակ Ալվի Քարիմովը:

Հիշեցնենք, որ «Գրոզնիյ» հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում էր, որ Իսլամ Կադիրովն էլեկտրաշոկեր է օգտագործում կնոջ նկատմամբ, սպառնում է հաշիվներ մաքրելով և կեղծ մեղադրանքներով: Այդ ձևով, ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, Կադիրովը «ցանկանում էր հասնել խարդախության համար կասկածվողների խոստովանությանը»: Բացի դրանից, հարկեր վճարելուց խուսափողների դեմ արշավի ժամանակ Կադիրովի թիկնապահները կոտրել են մի տղամարդու ձեռքերը, որը համարձակվել էր պատասխանել քաղաքապետի կոպտությանը: