Իմ սեղանին եղել է այդ դիմումը, որի հիման վրա ես հայտարարություն եմ արել

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ հավելել է նաև, որ այդ ժամանակ համակարգը նոր է ներդվել և աշխատողների երևի կեսից ավելին «Մալբերի»-ին լավ չեն տիրապետել, բայց ինքն այդ հարցը չի կարող մեկնաբանել

«2018թ.-ի մարտի 2-ին իմ առջև դրված է եղել Գագիկ Հարությունյանի` մարտի մեկին թվագրված դիմումը` պաշտոնից ազատվելու հարցով: Մնացածը թող իրավապահ մարմինները որոշեն` ինչո՞ւ են ուշ դրել «Մալբերի» համակարգ, այդ ամենն իրենց խնդիրն է:Ամեն դեպքում եթե լինեմ մեղավոր, պատրաստ եմ պատիժս կրելու, բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ: Այսինքն` ես չեմ սիրում օրենք խախտել, չեմ սիրում ինքնագործունեությամբ զբաղվել: Ինչ անում եմ, անում եմ օրենքի շրջանակում, մանավանդ պաշտոնում եղած ժամանակ: ...Իմ սեղանին եղել է այդ դիմումը, որի հիման վրա ես հայտարարություն եմ արել: Այսքանը», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ավելացնելով, որ այդ ժամանակ համակարգը նոր է ներդվել և աշխատողների երևի կեսից ավելին «Մալբերի»-ին լավ չեն տիրապետել, բայց ինքն այդ հարցը չի կարող մեկնաբանել, թող իրավապահները պարզեն: