Ներքնազգեստ, ընդգծված բարեմասնություններ․ Լիլի Մորտոն ներկայացել է թափանցիկ հագուստով

Կերպարն ամբողջացրել է հանդերձանքի երանգի պայուսակն ու բարձրակրունկները

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն, որը հանդես է գալիս Women's Club նախագծում, իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է լողափնյա կրքոտ կերպարում։

Հրապարակված կադրերն արված են լողավազանի մոտ։  Լիլին կրում է համարձակ ոսկեգույն երանգի, թափանցիկ տոպ եւ տաբատ, ինչի տակից երեւում է նրա ներքնազգեստը։

Հրապարակմանը կից նա հետեւորդներից հետաքրքրվել է՝ գրելով․ «Առաջին, թե երկրորդը»։ Կերպարն ամբողջացրել է հանդերձանքի երանգի պայուսակն ու բարձրակրունկները։

Օրեր առաջ հրապարակված հոլովակում Մորտոն ներկայացել էր բեմական կերպարում։ Կադրերն արվել էին Women's Club նախագծի տաղավարում։  Լիլին համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։

Մեկնաբանություններում նա դիմել էր հետեւորդներին՝ գրելով․ «Ուրա՞խ եք իմ վերադարձի համար»։