Անահիտ Սիմոնյանի գրավիչ լուսանկարը Լոս Անջելեսից

Երիտասարդ մայրիկը պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար

 

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։ Երաժիշտ Հայկոյի կինը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ տոպի հետ. այն բաց է մեջքի հատվածում եւ ընդգծում է Անահիտի գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկը պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Կալիֆոռնիայում։ Անահիտ Սիմոնյանը սպիտակ բլուզ էր կրում, շագանակագույն վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էին երկարաճիտ կոշիկները։ «Դե վերջ։ Հիմա ես էլ նման նկար ունեմ»,- լուսանկարը մակագրել էր նա։