LuxuryLaunches-ը ներկայացրել է Թաիլանդում դրախտային հանգիստ անցկացնելու համար լավագույն վայրերից մեկը

Այս վայրում է «օվկիանոսում մայրամուտի տեսարանով լողավազան» կոչվող փայտե վիլլան

LuxuryLaunches հարթակը ներկայացրել է Թաիլանդում ամառային հանգստի համար դրախտային ուղղություններից մեկը:

Խոսքը կուսական կղզում՝ արևադարձային խոնավ անտառների մեջ թաքնված Soneva Kiri հանգստավայրի մասին է, որտեղ կարելի է գտնել Թաիլանդի լավագույն լողափերից մի քանիսը:

Այս վայրում է «օվկիանոսում մայրամուտի տեսարանով լողավազան» կոչվող փայտե վիլլան: Այն օժտված է մեծ լողավազանով, որից տեսարան է բացվում դեպի Թաիլանդի ծոց:

Այս գողտրիկ վիլլան հրաշալի տարբերակ է Թաիլանդում դրախտային հանգիստ որոնողների համար, իսկ կղզում կարելի է տարվել ամենատարբեր զվարճություններով: