Հնդկաստանում կինը ծննդաբերել է 75 տարեկանում

Աղջիկը ծնվել է չհասունացած՝ հղիության 30-րդ շաբաթում

Հնդկաստանի Ռաջաստանի նահանգի բնակչուհի Պրաբհա Դեւին ծննդաբերել է 75 տարեկանում: Այդ մասին հայտնել է The Sun-ը: Հրատարակության տվյալներով՝ կինը եւ նրա 80-ամյա ամուսինը երեխային սաղմնավորել են ԷԿՕ-ի ընթացակարգի օգնությամբ: Աղջիկը ծնվել է չհասունացած՝ հղիության 30-րդ շաբաթում:

Նրա քաշը 700 գրամից պակաս էր: Բժիշկների խոսքով՝ իրենք ստիպված են եղել հարկադրական կեսարյան հատում կատարել, քանի որ մոր տարիքը թույլ չէր տալիս ծննդաբերել բնական ճանապարհով: Ծննդաբերությունից անմիջապես հետո նորածնին միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Բժիշկները նշում են, որ այժմ աղջկա վիճակը կայունացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: