Արամ Հակոբյանը շախմատի ԱԱ-ի առաջատարին զիջում է կես միավոր

Այժմ Հակոբյանը միայն կես միավոր է զիջում առաջատարին և ունի 4 միավոր

Շախմատի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են ելույթները:

Մրցաշարի 5-րդ տուրում Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց: Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը կիսեցին միավորը:

Այժմ Հակոբյանը միայն կես միավոր է զիջում առաջատարին և ունի 4 միավոր: Մրցաշարի ավարտին մնաց 6 տուր: