Երևանը հին է Հռոմից. հայ օդաչուն դիմել է Իտալիա մեկնող օդանավի ուղևորներին

Երբ Հռոմի մասին կպատմեն, խնդրում եմ, հիշեցրեք, որ Երևանը Հռոմից մեծ է 29 տարով

Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում դեպի Հռոմ մեկնող օդանավի ուղևորներին է դիմում ազգությամբ հայ օդաչուն: Ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ օդաչուն ուղևորներին պատմել է Երևանի՝ Հռոմից հին լինելու մասին:

«Փողոցում ձեզ կասեն, որ Հռոմն ամենահին քաղաքն է: Երբ Հռոմի մասին կպատմեն, խնդրում եմ, հիշեցրեք, որ Երևանը Հռոմից մեծ է 29 տարով»,- ասել է օդաչուն, որի խոսքն ինքնաթիռում ընդունվել է ծափողջույններով:

Օդաչուի խոսքը տեսագրել է ուղևորներից մեկը, ով հրապարակել է այն «Ինստագրամ»-ի իր էջում: