Մոսկվայում սևամորթ Նյուտոն է ծնվել

Երեխայի հոր խոսքով, որդու անվան մասին որոշումը կայացրել է դեռևս Աֆրիկայում, երբ սովորել է դպրոցում․ «Հուսով եմ` նա նույնքան հանճարեղ կլինի, որքան` Իսահակ Նյուտոնը»

Մոսկվայի միջազգային ակադեմիայի մաթեմատիկա և համակարգչային գիտություն բաժնի ուսանողներն իրենց նորածին որդուն կոչել են Իսահակ Նյուտոն։ Նրանք խոսում են ֆրանսերեն, մի քիչ էլ ռուսերեն։

Վերջիններս խոստովանել են, որ ցանկություն ունեն մնալ և ապրել Ռուսաստանում։

Երեխայի հոր խոսքով, որդու անվան մասին որոշումը կայացրել է դեռևս Աֆրիկայում, երբ սովորել է դպրոցում․ «Հուսով եմ` նա նույնքան հանճարեղ կլինի, որքան` Իսահակ Նյուտոնը», - ասել է Ադամ Սթենլի Դոդիեն:

Երեխայի հայրը հավելել է, որ կցանկանար իր երկրորդ որդին կրեր Ալբերտ Էյնշտեյնի անունը: