Համբուրգում նացիստական հին բունկերը շքեղ հյուրանոցի կվերածվի

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տասնյակ հազարավոր համբուրգցիներ օդային հարձակումներից պաշտպանություն են գտել հենց այս շենքում
Live24.am-ը ներկայացնում է

Աշխարհի տարբեր կետերում շատ հետաքրքիր կամ տարօրինակ շինություններ կան, որոնք շքեղ հյուրանոցների են վերածվել. դրանց շարքում են նախկինում որպես ճապոնական բանտ ծառայած Սան Ֆրանցիսկոյի Payne Mansion հյուրանոցը, Կոպենհագենի նախկին արդյունաբերական կռունկը, որն այժմ սպա կենտրոնի և հյուրանոցի է վերածվել, գրում է luxurylaunches.com-ը:

Նացիստական բունկեր

Հոդվածի հեղինակն ընթերցողի ուշադրությունը գլխավորապես հրավիրում է մի շինության վրա, որը մեծ կարևորություն է ունեցել մարդկության պատմության մեջ` Երկրորոդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում: Գերմանական Համբուրգ քաղաքում գտնվող Սբ Պաուլի (St. Pauli) բունկերը նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1942 թվականին, կառուցված երկու աշտարակներից մեկն է եղել:

Նացիստական բունկեր

NH Hotel Group ընկերությունը հայտարարել է շինության` շքեղ հյուրանոց-ռեստորանի վերածելու մտադրության մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տասնյակ հազարավոր համբուրգցիներ օդային հարձակումներից պաշտպանություն են գտել հենց այս շենքում: Միգուցե թվերը չափազանցված են, սակայն հոդվածագրի տվյալներով` պատերազմի ժամանակ շենքն ավելի քան 30 հազար մարդկանց պաշտպանել է ռմբակոծությունից: Այն հեշտությամբ կարող է իր պատերի ներսում մինչև 18 հազար անձ տեղավորել:

Բունկերը տեղակայված է քաղաքի կենտրոնում, ինչն ապագա շքեղ հյուրանոցն ավելի նախընտրելի դարձնելու կարևորագույն հանգամանքներից մեկն է:

Այսպիսով՝ դիզայներները, կարելի է ասել, հրաշք են գործելու` աշտարակը վերածելով 5-հարկանի բրգաձև շենքի, տանիքին` այգի-ռեստորանով: Ի լրումն ներքին հարդարման շքեղ հնարքների` հյուրանոցում կլինեն նաև ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահներ, սպորտային և զվարճանքի միջոցառումների համար նախատեսված տարածքներ և այլն:

Nhow կամ Nhow Hamburg հյուրանոցը 136 սենյակ է առաջարկելու` ներառյալ բարը, ռեստորանը և սրճարանը: