ԱՄՆ-ում վաճառել են բնակարանը, որը դարձել է «Գահերի խաղ»-ի պալատի նախատիպը

Նա տան վերականգնման համար 17 մլն դոլար է ծախսել եւ մեկ տարի առաջ վաճառքի հանել 23 մլն դոլարով

Լոս Անջելեսի մոտ մոտ Էնիսների տունը (Ennis Hous), որը դարձել է «Գահերի խաղ»-ի պալատի նախատիպը, վաճառվել է 18 մլն դոլարով, հայտնում է Variety-ն։

Картинки по запросу

Շենքը, որը նախագծվել է Ֆրենկ Լլոյդ Ռայթի կողմից, դարձել է ամերիկացի հայտնի ճարտարապետի ամենաթանկարժեք ստեղծագործությունը։ Գնորդի անունը չի նշվում։

Տունը բազմաթիվ անգամներ հայտնվել է ֆիմերում («Бегущий по лезвию», «Малхолланд Драйв», «Час пик»)։ Եվ «Գահերի խաղի» բեմադրող նկարիչ Դեբորա Ռայլիին ոգեշնչել է ստեղծել պալատը սերիալի նկարահանումների համար։

1

Այն կառուցվել է 1924թ.-ին հանրախանութների ցանցի սեփականատեր Չարլզ Էնիսի եւ նրա կնոջ՝ Մեյբելի համար։ 1994թ.-ին լրջորեն վնասվել է երկրաշարժի արդյունքում։ Վթարային վիճակում այն գնվել է 4,5 մլն դոլարով միլիարդատեր Ռոն Բերքլի կողմից։ Նա տան վերականգնման համար 17 մլն դոլար է ծախսել եւ մեկ տարի առաջ վաճառքի հանել 23 մլն դոլարով։