Ծնողների վեճի արդյունքում 2 տարեկան երեխան վնասվածքներ է ստացել

Ամուսինները փողոցում վիճել են, քաշքշուկ է եղել, ինչի ընթացքում նրանցից մեկն անզգուշաբար դիպել է երեխայի մանկասայլակին

Երեկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 տարեկան մի տղա` գլխի վնասվածքով,այս մասին հայտնում է ԱրմենիաSputnik.am-ը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը վնասվածքը ստացել է ծնողների վեճի հետևանքով:

Ամուսինները փողոցում վիճել են, քաշքշուկ է եղել, ինչի ընթացքում նրանցից մեկն անզգուշաբար դիպել է երեխայի մանկասայլակին։ Այն շրջվել է, ինչի հետևանքով էլ երեխան ընկել է ու գլխի վնասվածք ստացել։

Երեխայի վնասվածքի մասին տեղեկացրել են իրավապահներին, որոնք ժամանել են բուժհաստատություն և պարզում են կատարվածի հանգամանքները։