Մաշկը երիտասարդացնող դիմակ

Այն այնքան արդյունավետ է, որ նկատելի արդյունքը դուք կզգաք արդեն առաջին կիրառությունից հետո

Որքան էլ ցավալի է, բայց առաջին կնճիռները նկատելի են դառնում արդեն 30-ից հետո, իսկ խորը դիմախաղային կնճիռներն ավելի ակնհայտ են դառնում:

Կարելի՞ է արդյոք կանխել դրանց առաջացումը ու հարթեցնել արդեն իսկ հայտնված կնճիռներն առանց բարդ, թանկարժեք գեղարարական ծառայությունների ու ներարկումների: Պարզվում է՝ կարելի է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեմքի համար շատ արդյունավետ դիմակի բաղադրատոմս` պարզ, մատչելի և, գլխավորը, բնական միջոցների հիմքով: Եվ այն դուք կարող եք պատրաստել ինքնուրույն:

Այն այնքան արդյունավետ է, որ նկատելի արդյունքը դուք կզգաք արդեն առաջին կիրառությունից հետո:

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն`

• սննդային սոդա – 3 ճաշի գդալ
• մեղր – 1 թեյի գդալ
• E վիտամին հեղուկ վիճակում – 1 թեյի գդալ
• դարչին – դանակի ծայրով
• սերուցք – 80 մլ: Այն կարելի է փոխարինել կաթով:

Պատրաստման եղանակը`

Պլաստիկե կամ ապակյա տարայի մեջ անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչև միատարր խտություն ստանալը: Ձեզ մոտ պետք է ստացվի բավականին խիտ խառնուրդ:

Կիրառման եղանակը`

Դիմակը քսել դեմքին ու պարանոցին հաստ շերտով` խուսափելով աչքերի ու շուրթերի կողքերը եղած հատվածներից: Թողեք 15-20 րոպե կամ մինչև չորանալը: Դրանից հետո լվացեք այն տաք ջրով, իսկ հետո` սառը ջրով:

 

Չենք մոռանում նաև՝ ինչպես խանութից գնված, այնպես էլ՝ տանը պատրաստված դիմակների կիրառության ընդհանուր կանոնների մասին:

• Դիմակը քսելուց առաջ դեմքը մաքրում ենք կոսմետիկայից: Եթե կոսմետիկ չկա, միևնույն է, մաքրում ենք դեմքի մաշկը, քանի որ օդն էլ կարող է աղտոտել այն: Ցանկության դեպքում կարելի է շոգեհարել դեմքը:

• Մինչև դիմակը քսելը պարտադիր ստուգեք դիմակի բաղադրամասերի նկատմամբ մաշկային ալերգիայի բացակայությունը: Դրա համար այդ խառնուրդից մի փոքր քսեք ձեռքի մաշկին: Եթե 15-20 րոպեից քոր չսկսվի, մաշկը չկարմրի ու չգրգռվի, ապա կարելի է խիզախորեն այն օգտագործել:

Այսպիսի դիմակը ոչ միայն կօգնի հարթեցնել կնճիռները, այլև շնորհիվ իր կազմի մեջ մտնող սոդայի` հիանալի կմաքրի մաշկն ու հավասար երանգ կհաղորդի նրան:

Սեփական մաշկի մասին հոգ տանել պետք է հնարավորինս շուտ: Դա շատ կարևոր է: Մի սպասեք, մինչև դառնաք 40 տարեկան: Բնական բաղադրիչներից պատրաստված բուժիչ, մաքրող ու երիտասարդացնող դիմակները թույլ կտան ձեզ պահպանել առողջությունն ու մաշկի երիտասարդությունը ու կանխել վաղաժամ ծերացումը: