Մայրական սթրեսն ազդում է երեխայի առողջության վրա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ամերիկյան գիտնականների վերջին ուսումնասիրությունն ապացուցել է, որ երեխաները, ում մայրերը բեղմնավորումից մի քանի ամիս առաջ սթրեսային իրավիճակում են եղել, կյանքի առաջին տարում ավելի հաճախ են մահանում:

Ըստ Meddaily-ի, մանկական մահացության վտանգը 53%-ով ավելանում է: Այս եզրակացությունը գիտնականներն արել են հետազոտության արդյունքում, որի ժամանակ վերլուծել են 1973-2022 թվականների ավելի քան 3 միլիոն ծնունդների տեղեկությունները: Այդ ընթացքում մանկական մահացության 8398 դեպք է արձանագրվել:

Շուրջ 21 հազար երեխայի ծննդաբերել են կանայք, ովքեր բեղմնավորումից առաջ 6 ամիս շարունակ ուժեղ սթրեսի են ենթարկվել: Նրանցից 93 երեխա վաղ տարիքում մահացել է: