«Ատոմային ռումբ». Սամբուրսկայան անկեղծ լողազգեստով հմայել է տղամարդկանց

Նաստյա, դուք պարզապես տիեզերք եք

Ռուս հայտնի դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան չի դադարում զարմացնել։ Լինելով ռուսական շոու-բիզնեսի ամենավառ ու ոչ միանշանակ կերպարներից մեկը՝ աստղը երկրպագուներին անակնկալներ է մատուցում կատակների, զվարճալի տեսահոլովակների եւ ցնցող կերպարների միջոցով։

Այս անգամ դերասանուհին էրոտիկ ֆոտոշարք է կազմակերպել ծովի ափին եւ յուրօրինակ լողազգեստ է կրել։ Սեքսուալ լողազգեստն ընդգծում էր Սամբուրսկայայի կազմվածքի բոլոր առավելությունները եւ կերպարն այնքան ազդեցիկ դարձնում, որ հնարավոր չէ նրանից աչք կտրել։

Երկրպագուները չեն կարողացել զսպել հիացմունքը, իսկ որոշ օգտատերեր խնդրել են նշել, թե որտեղից կարելի է այդպիսի «գլուխգործոց» ձեռք բերել։ «Սեքսուալ, ատոմային ռումբ», «Հիասքանչ կազմվածք», «Նաստյա, դուք պարզապես տիեզերք եք»,- հիացել են օգտատերեը։

Սակայն գտնվել են նաեւ քննադատներ։ Ոչ բոլորն են գնահատել լողազգեստի նոր մոդելը եւ շտապել են այդ մասին հայտնել մեկնաբանություններում։ «Հրաշալի լուսանկար կլիներ, եթե ձեռքդ տեղում լիներ», «Հարց ունեմ... իսկ հնարավո՞ր է երկրորդ անգամ հագնել լողազգեստը, թե այն պրակտիկ չէ»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ 5TV