Դու արժանի ես նրան, ով անում է այս տասը պարզ բաները

Նրան, ով պատրաստ է լուրջ հարաբերությունների
 Elle

1. Նրանով պատրաստ է լուրջ հարաբերությունների

Դա չի նշանակում, որ նա միանգամից ցանկանում է անցում կատարել լուրջ հարաբերությունների՝ ապագայի ծրագրերով։ Բայց նա չի ցանկանում, որ մի քանի ամիս իր գլուխը լցնեն լուրջ հարաբերությունների մասին մտքերով, իսկ հետո ասեն. «Ես լուրջ բանի պատրաստ չեմ», «Արի ընկերներ մնանք» կամ «Ես դեռ հստակ չգիտեմ՝ ինչ եմ ցանկանում»։ Նա փնտրում է մեկին, որը չի վախենա իրեն նման աղջկա զուգընկեր անվանելուց։

2. Նրանով հավատարիմ կլինի

Միայն ասել, որ նա քո ընկերուհին է, բավարար չէ։ Նա իսկապես ցանկանում է, որ միայն նա լինի քո ընկերուհին՝ քո գլխում, սրտում եւ անկողնում։ Ոչ մի դավաճանություն՝ ո՛չ ֆիզիկական, ո՛չ հուզական։ Ոչ մի համբույր եւ ոչ մի ֆլիրտ ուրիշների հետ։

3. Նաով կապի մեջ կմնա

Նա ցանկանում է, որ պատասխանես իր հաղորդագրություններին, եթե նույնիսկ գրում ես. «Ներիր փոքրիկ, ես այժմ շատ զբաղված եմ, հետո կզանգահարեմ»։ Նա պարզապես չի ցանկանում անհայտության մեջ մնալ, զգալ, որ քեզ անհարմարություն է պատճառում։ Նա ցանկանում է, որ շփվես իր հետ։

4. Նրանով կատարում է խոստումները

Եթե ասում ես, որ հանգստյան օրերին միասին կգնաք ֆիլմ դիտելու, նա ուզում է, որ այդպես էլ անես։ Եթե երբեք խոսքդ չես պահում, ինչպե՞ս կարող է քեզ վստահել, ինչպե՞ս կարող է հավատալ քո ասածներին։ Նրան անհրաժեշտ է մեկը, ում վրա կարող է հույս դնել։

5. Նրանով ուշադրություն է դարձնում

Նա ցանկանում է, որ դու նկատես, երբ նոր զգեստ է գնում կամ փոխում է սանրվածքը։ Նա ցանկանում է, որ հիշես համբույրների համար իր սիրելի վայրերը, հիշես իր սիրելի երգերի անվանումները։ Նա ցանկանում է, որ ուշադիր լինես։

6. Նրանով ճիշտն է ասում

Նա չի ցանկանում այնպիսին մեկին, որը գաղտնիքներ ունի։ Նա ցանկանում է, որ խոստովանես, երբ զայրանում ես եւ երբ քեզ գրում է քո նախկին ընկերուհին։ Նա ցանկանում է, որ դու իր հետ միշտ անկեղծ լինես, եթե նույնիսկ դա կարող է վեճի հանգեցնել. եթե դուք կատարյալ զույգ եք, կհաղթահարեք դա նույնպես։

7. Նրան, ով ջանքեր է գործադրում

Նա ցանկանում է, որ ժամադրություններ ծրագրես, իրեն հաճելի հաղորդագրություններ ուղարկես։ Ուզում է, որ իրեն զարմացնես իր սիրելի աղանդերով, երգեր ուղարկես, որոնք քեզ իր մասին են հիշեցնում։ Ուզում է, որ դու այնքան ջանք գործադրես, որքան ինքը՝ քեզ համար։

8. Նրան, ով իրեն ստիպում է ծիծաղել

Նա ցանկանում է, որպեսզի իրեն հիմար սելֆիներ ուղարկես, զվարճալի պատմություններ պատմես: Նա ցանկանում է, որ դու չվախենաս ծիծաղելի, հիմար կամ տարօրինակ թվալ իր կողքին: Եվ երբ նրա մոտ վատ օր է, ուզում է, որ նրան ստիպես ծիծաղել արցունքների միջից:

9. Նրանով հարգանքով է իրեն վերաբերվում

Նա ուզում է, որպեսզի ասես «խնդրում եմ» եւ «շնորհակալություն»: Նա ուզում է, որ ժամանակին գաս ու զանգահարես, երբ ուշանում ես: Նա ուզում է, որպեսզի դու գնահատեք մանրուքները, որոնք նա անում է, այլ դրանք պարտականություն չհամարես:

10. Նրան, ով սիրում է

Նա չի ուզում հարաբերությունների մեջ լինել՝ պարզապես Facebook-ում ընտանեկան կարգավիճակը փոխելու կամ ինչ-որ մեկի առջեւ պարծենալու համար: Նա ուզում է հանդիպել լավագույն ընկերոջ հետ: Նրա հետ, ով խենթի պես սիրում է իրեն:

 

Աղբյուրը՝ Elle