Ամենաշատ կաշառակերությունը տիրում է ձիթապտղի արտադրության մեջ

ԱՄՆ-ը համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկում ձիթապտղի յուղով լցված շշերի պարունակությունը ստուգելու համար

ԱՄՆ ներկրված իտալական ձիթապտղի յուղերի շշերի մեծ մասում իրականում ձիթապտղի յուղ չկա: Նման եզրակացության է եկել գրքերի հեղինակ Թոմ Մյուլերը, ով մի քանի ամիս է անցկացրել Իտալիայում` այս խնդիրն ուսումնասիրելու համար:

Նա հայտնում է, որ ձիթապտղի յուղի արտադրության ոլորտն իրականում ամենակաշառվածն է:

New York Post-ին տված հարցազրույցում հեղինակն ասել է, որ Իտալիայում կարողացել է խոսել ոստիկանի հետ, ով իրեն ամեն ինչ պատմել է` հայտնելով, թե ինչ գործարքներ են կնքվում, և թե ինչպես է արտահանվում ձիթապտղի յուղը:

Ըստ հեղինակի՝ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկում ձիթապտղի յուղով լցված շշերի պարունակությունը ստուգելու համար, և այդ պատճառով ավելի ցածր արժեք ունեցող յուղը վաճառվում է ձիթապտղի յուղի անվան տակ: