Սուրճի օգտագործումը կանանց մոտ նվազեցնում է դեպրեսիայի հնարավորությունը

Հետազոտություններն ընթացել են 10 տարի, դրանց մասնակցել են ավելի քան 50 հազար կանայք

Այն կանայք, ովքեր օրական մի քանի բաժակ սուրճ են խմում, ավելի քիչ են դեպրեսիայի մեջ հայտնվում: Այս մասին ասվում է Archives of Internal Medicine ամսագրում ամերիկացի գիտնականների կողմից տպագրված հոդվածում:

Հետազոտություններն ընթացել են 10 տարի, դրանց մասնակցել են ավելի քան 50 հազար կանայք: Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր օրական առնվազն 4 բաժակ սուրճ են խմում, 20%-ով պակասեցնում են դեպրեսիայի մեջ հայտնվելու հնարավորությունը: