McDonald’s-ի ձախողման պատմությունը

Թվում է, թե այս աղմկոտ անուններն անգիր գիտեն բիզնեսի լեզուն ու կանոնները և վրիպումներն իրենց համար չեն, սակայն սա միայն մեդալի մի կողմն է

Բրենդների անցած ճանապարհն ու թողած պատմությունը հիացնում է ու ոգեշնչում: Թվում է, թե այս աղմկոտ անուններն անգիր գիտեն բիզնեսի լեզուն ու կանոնները և վրիպումներն իրենց համար չեն, սակայն սա միայն մեդալի մի կողմն է: Անգամ հզոր բրենդներն են ունենում ձախողման պատմություններ: McDonald’s, Nike, Coca-Cola, Microsoft. այս անուններն իրենց հաջողության ճանապարհը կերտելիս ունեցել են շատ անհաջողություններ:

McDonald’s-ի «Arch Deluxe» արտադրանքը և դրա ձախողումը

«Բրենդինգի խոշորագույն սխալները» գրքի հեղինակ Մետ Հեյգը վերլուծել է հայտնի բրենդներից McDonald’s-ի ձախողման պատմությունը՝ կապված «Arch Deluxe» նոր արտադրանքի հետ: «Arch Deluxe»-ը համբուրգեր է նախատեսված մեծահասակների համար: Դրա գովազդի նպատակն էր ստեղծել բուրգեր, որը որևէ կերպ չէր ասոցացվի երեխաների հետ:

«Arch Deluxe»-ի գովազդային հոլովակում ներկայացված էին փոքր երեխաներ, որոնք հրաժարվում էին համտեսել այս «բարդ» պրոդուկտը:

McDonald’s նախընտրողներն այս բրենդից չեն ակնկալում բարդ և ոչ հասկանալի տարբերակներ: McDonald’s-ը երբեք չի հավակնել դառնալ հինգաստղանի ռեստորան կամ զարմացնել իր հարուստ ճաշացանկով: Մարդիկ հաճախում են ռեստորանների այս ցանց բարեհամբույր սպասարկման, ընկերական միջավայրի և հիգիենիկ պայմանների համար: McDonald’s-ի հաճախողները նախօրորք գիտեն՝ ինչ են պատվիրելու. սննդի այս ցանցում նրանց գրավում են բուրգերների իրենց հարազատ տեսակներն ու անփոփող բաղադրությունը:

Աշխարհի տարբեր երկրներում՝ մասնավորապես Իսպանիայում և Հնդկաստանում առաջարկվում են McDonald’s-ի ճաշացանկի հիմնական ուտեստների բաղադրատոմսերի փոքր-ինչ փոփոխված տարբերակներ, սակայն, ընդհանուր առմամբ, աշխարհի բոլոր McDonald’s-ներում միևնույն ուտելիքն է, որը մարդկանց միշտ է «հետ է կանչում իր մոտ»:

«Arch Deluxe» բուրգերը ոչ մի միանշանակ ընդունվեց, քանի որ McDonald’s-ի երկրպագուները բրենդին մեղադրեցին հաճախորդների հետ անմիջական կապի խզման մեջ:

McDonald’s-ի բուրգերի վերաբերյալ այս պատմությունը ապացույց է այն բանի, որ աշխարհում ընդունված և հեղինակություն ունեցող բրենդները իրենց՝ արդեն իսկ ձևավորված ավանդույթները հարգելով, պետք է շատ զգույշ լինեն նոր և թարմ գաղափարներ առաջ բերելիս, քանի որ դրանք կարող են ձախողել նոր ճանապարհին արված առաջին քայլը:

vnews.am