Բելառուսի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ երբեք չի փոխվի, միշտ կմնանք եղբայրներ. Լուկաշենկո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահը հայտարարել է մենք կաջակցենք հայկական բիզնեսին Բելառուսում

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ։ Բելառուսի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում երբեք չի փոխվի. միշտ կմնանք եղբայրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այսօր ապրանքաշրջանառության տեմպը 140 տոկոս է,դա շատ լավ ցուցանիշ է: Ես պետք է հավաստիացնեմ, որ այդպես էլ կլինի հետագայում: Մենք կաջակցենք հայկական բիզնեսին Բելառուսում, եթե ձեզ հետաքրքիր է մերը, կգանք ձեզ մոտ՝ ստեղծելու համատեղ ձեռնարկություններ: Ես սա ասում եմ, որպեսզի չմտածենք, թե Բելառուսի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում փոխվել է: Եթե անգամ դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, մենք, միևնույն է, պնդելու ենք լինել շատ մոտ ու բարեկամական պետություններ»,-ասել է Լուկաշենկոն: