Սաակաշվիլին կասկածում է, որ Պուտինը ցանկանում է 5 տարվա ընթացքում վերականգնել ԽՍՀՄ-ը

Վրաստանի նախկին առաջնորդը երկրի ներկայիս իշխանություններին մեղադրում է պետականության պահպանման դեմ դավադրություն կատարելու մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ-ը վերականգնելու ուղղություն է վերցրել: Նման կարծիք է հայտնել վրաց-ուկրաինական քաղաքական գործիչ Միխեիլ Սաակաշվիլին՝ գրում է Interfax-ը:

Վրաստանի նախկին առաջնորդը երկրի ներկայիս իշխանություններին մեղադրում է պետականության պահպանման դեմ դավադրություն կատարելու մեջ: Նա ենթադրում է, որ Ռուսաստանի Դաշնության ճնշման ներքո նախկինում իր ղեկավարած երկիրը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու քաղաքական ուղուց:

Պուտինը որոշել է մինչ 2024 թվականը վերականգնել Խորհրդային Միությունը և մտադիր է միավորել Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինայի հիմնական մասը՝ բացի արևմտյանից: Դա նրա ծրագիրն է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահն իր համերկրացիներին ուղղված տեսաուղերձում՝ չհստակեցնելով, թե ինքը որտեղից է ստացել այդ տեղեկությունը: