5-ամյա աղջիկն ամսեկան վաստակում է կես միլիոն դոլար

Նաստյան դեռ նոր էր ծնվել, երբ բժիշկները ասել են, որ նա ունի ԴՑԲ հիվանդություն՝ մանկական կաթված, սակայն այսօր աղջկա տեսանյութերը դիտում են հինգ ալիքներով՝ 87 միլիոն բաժանորդ

Հինգամյա Նաստյա Ռադզինսկայան ծնվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում։ Նա սակայն, այսօր ապրում է Մայամիում, հանգստանում Մալդիվներում զգեստապահարանը թարմացնում է ամեն շաբաթ։ Այդ ամենը աղջկա եւ նրա ծնողների վրա նստում է ամսեկան մինչեւ կես միլիոն դոլար, որը նա վաստակում է։ Իսկ ինչպես։ Նաստյան դեռ նոր էր ծնվել, երբ բժիշկները հայտարարել են, որ նա ունի ԴՑԲ հիվանդություն՝ մանկական կաթված։ Այն ժամանակ, ինչպես գրում է «Ֆորբսը» ոչ մեկը չէր կարող հավատալ, որ աղջիկը կարող է դառնալ հաջողակ բլոգեր ու վաստակել ինքնուրույն։ Նրա ծնողները ամեն ինչ ներդնում են նրա բուժման համար։ Օգնում է հատկապես տեսախցիկի առաջ աշխատանքը։ Մի քանի տարուց հիվանդության նշանները անհետանում են։ Այսօր նրա անկեղծ ու պարզ տեսանյութերը դիտում են հինգ ալիքներով՝ 87 միլիոն բաժանորդ՝ ռուսերեն իսպաներեն, անգլերեն, արաբերեն եւ լեզուներով։ Նրա առօրյա ուրախություններն ու նվաճումներն էլ դառնում են միլիոնավոր մարդկանց ուրախություն եւ միլիոններ բերում աղջնակին։