Էշթոն Քաթչերն անդրադարձել է Դեմի Մուրի անկեղծ մեմուարներին

Իրականում այժմ ցանկանում էի խայթող գրառում կատարել, սակայն հետո նայեցի որդուս դստերը, կնոջս եւ ջնջեցի այն

Դերասան Էշթոն Քաթչերն անդրադարձել է իր նախկին կնոջ՝ դերասանուհի Դեմի Մուրի հայտարարություններին, որոնք վերաբերում են զույգի սեռական կյանքին եւ դրա հետեւանքներին։ Այս իրավիճակը նա բացատրել է Twitter-ում՝ մի քանի գրառում անելով։

«Իրականում այժմ ցանկանում էի խայթող գրառում կատարել, սակայն հետո նայեցի որդուս դստերը, կնոջս եւ ջնջեցի այն», - գրել է Էշթոնը։

Картинки по запросу

Քիչ անց Քաթչերը կրկին գրառում է կատարել, որում խոստացել է իրականությունը պատմել նրանց, որոնք կխնդրեմ դրա մասին, եթե նշված համարին հաղորդագրություն ուղարկեն։ Բնականաբար դա Քաթչերի հեռախոսահամարը չէ, այլ նրա նախագծի՝ Community-ի, ինչով դերասանը բազմիցս կիսվել է երկրպագուների հետ։ Բոլոր զանգահարողներին սպասվում է ավտոմատ պատասխան, որում Քաթչերը խնդրում է թողնել հեռախոսահամարը, որպեսզի ինքն անձամբ զանգահարի։

Картинки по запросу

Ավելի ուշ Քաթչերը կիսվել է հոդվածով, որում խոսվում էր ճշմարտության  պատրանքի մասին․ մարդը հակված է հավատալ այն ինֆորմացիային, որը շատ անգամ լսում է։ «Հետաքննեք եւ սեփական հետեւությունն արեք», - կոչ է արել դերասանը։

 

 

Աղբյուրը՝ «Сплетник»

Լուսանկարը՝ Getty Images