Իրիդիումը սպանում է քաղցկեղային բջիջները. հետազոտություն

Ֆոտոդինամիկ թերապիայի մեթոդը թույլ է տալիս լույսն ուղղել ուռուցքի որոշակի հատվածների վրա եւ դրանց մեջ ակտիվացնել ֆոտոսենսիբիլիզատորները

Գիտնականների միջազգային խումբը քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ է մշակել: Թերապիայի հիմքում ընկած է իրիդիում մետաղի միացությունը, որը լուսային ճառագայթման ազդեցության ներքո սպանում է քաղցկեղային բջիջները, հաղորդում է HighTech+-ը:

Ֆոտոդինամիկ թերապիայի մեթոդը թույլ է տալիս լույսն ուղղել ուռուցքի որոշակի հատվածների վրա եւ դրանց մեջ ակտիվացնել ֆոտոսենսիբիլիզատորները, տվյալ դեպքում՝ իրիդիումի միացությունը: Ակտիվացումից հետո միացությունը ոչնչացնում է NAD կոնֆերմենտը՝ չարորակ բջիջների «էներգիայի գեներատորը»:

NAD-ի կարիք ունեն բոլոր կենդանի բջիջները, սակայն քաղցկեղային բջիջների համար անհրաժեշտ են այդ մոլեկուլի առավել բարձր մակարդակներ արագ աճի եւ բազմացման համար: Դա դրանց առավել խոցելի է դարձնում նյութափոխանակության խախտումների նկատմամբ:

Փորձագետները նշում են, որ նման տեխնոլոգիան սպանում է քաղցկեղային բջիջները նույնիսկ թթվածնի ամենացածր կոնցենտրացիայի դեպքում, ինչը սովորաբար տեղի չի ունենում ֆոտոդինամիկ թերապիայի մեթոդի կիրառման դեպքում: Մեթոդը կարող է ոչնչացնել ցանկացած ուռուցք: Հեղինակները նշում են, որ առավել մեծ արդյունքի կարելի է հասնել միզապարկի, թոքերի, կերակրափողի, գլխուղեղի եւ մաշկի քաղցկեղի բուժման դեպքում: Կարեւոր է, որ տվյալ ազդեցությունն իրականացվի միայն քացղկեղային բջիջների վրա՝ չվնասելով առողջ բջիջները: