Պակիստանում՝ Հնդկաստանի հետ սահմանի մոտակայքում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել, ավելի քան 300-ը վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ live24.am-ը հայտնել էր Պակիստան՝ Ջհելում քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հայտնում է Geo TV հեռուստաալիքը, Իսլամաբադի Սեյսմոլոգիական ուսումնասիրության ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջելում քաղաքից 5 կմ դեպի հյուսիս՝ 10 կմ խորությամբ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Իսլամաբադում, Ռավալպինդիում, Լախորում, Ֆեյսլաբադում, Գասկայում, Փեշավարում, Մանսեհրիում, Բաթագրամում, Միրպուրում, Բհիմբերիում, Ջելումում:
Ամենից շատ տուժել են Միրպուր և Ազադ Ջամու և Քաշմիր շրջանները, որտեղ ավերվել են շենքերն ու վնասվել ճանապարները:
Աղետի գոտում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:
Road damage at Jehlum Pakistan due to earth quake #earthquake
805 people are talking about this
0Comments