Տիեզերքը` շուրթերիդ. ինքնատիպ դիմահարդարման օրինակ

Կիրառելով իր բոլոր հմտությունները` դիմահարդարը սեփական շուրթերի վրա ստեղծել է մի ամբողջ համակարգ
Դիմահարդարում

Դիմահարդարումն անհրաժեշտ է ցանկացած կնոջ` ավելի ինքնավստահ տեսք ունենալու համար: Դրա միջոցով մենք կարող ենք ծածկել մեր փոքրիկ թերությունները` դրանք դարձնելով առավելություններ:

Դիմահարդարումն օգնում է էլ շեշտել դիմագծերն ու ձեռք բերել ավելի թարմ ու յուրահատուկ տեսք:

Սակայն շատերի համար դեմքի շպարը դառնում է արվեստ: Շատ դիմահարդարներ փորձում են դուրս գալ ստանդարտից` ստեղծելով մի ամբողջ պատմություն դեմքի վրա:

Օրինակ, երբեւէ կպատկերացնեի՞ք, որ հսկայական տիեզերքը մի օր կարող է հայտնվել ձեր շուրթերին: Ջասմինա անունով աղջիկն, օրինակ, պատկերացրել է: Կիրառելով իր բոլոր հմտությունները` դիմահարդարը սեփական շուրթերի վրա ստեղծել է մի ամբողջ համակարգ:

Առաջարկում ենք դիտել, թե ինչպես է դա նրան հաջողվել: