ՊԵԿ նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Հայտնում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր էջում գրում է.

«Քրեական գործ է հարուցվել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ: Հայտնի իրադարձություններից հետո, կարծես, կոռուպցիայի դեմ կիսապայքարը վերջապես վերածվում է լիարժեք պայքարի»:

Նշենք, որ այս պահին ՔԿ-ի, ՀՔԾ պաշտոնական կայքէջերում որևէ նման ինֆորմացիա չկա: