Անվստահ քայլեր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի կողմ թողեք ապագայի համար ունեցած ձեր բոլոր վախերը, հաստատ իմացեք, որ առաջնորդվում եք, վստահ եղեք, որ ամեն ինչ ձեզ ցույց կտրվի, խոստացել եմ

Հիսուս

Սեպտեմբերի 18

Ցույց տուր մեզ քո ճանապարհը, Տեր, և արա այնպես, որ քայլենք Քո շավիղներով

Դուք, իրոք, այդպես եք անում: Այս է ճանապարհը: Անստույգ ապագայի և վեհերոտ քայլերի ճանապարհը: Այս է Իմ ճանապարհը…

Մի կողմ թողեք ապագայի համար ունեցած ձեր բոլոր վախերը: Հաստատ իմացեք, որ առաջնորդվում եք: Վստահ եղեք, որ ամեն ինչ ձեզ ցույց կտրվի: Խոստացել եմ: